You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Kid Sport LTD
Kid Sport ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2020 թվականին՝ Հայաստանում ներկայացնելով խաղահրապարակների և մարզահրապարակների կառուցման նոր մշակույթ և նորարարական լուծումներ։
Ընկերությունը կառուցում է ներառական հանրային խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, թենիսի կորտեր, ատրակցիոնների պարկեր ամբողջությամբ՝ հաշվի առնելով պատվիրատուի նախասիրությունները և պահպանելով միջազգային անվտանգության և որակի ստանդարտները։
Kid Sport-ը, առաջարկելով միայն բարձրորակ ГОСТ, ISO, TUV հավաստագրեր ունեցող սարքեր, ներկայացնում է Հայաստանում միայն 20+ տարի արտադրական փորձ ունեցող բրենդեր և հանդիսանում է աշխարհահռչակ Kompan (Դանիա), Romana, Elmaf, Leber, Proludic (ֆրանսիա), Glasdon (Անգլիա), Красивый город բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերության կարգախոսն է` «Անվտանգություն և որակ», ինչը լիովին արտացոլում է գործունեության մոտեցումը․
- բարձրակարգ, էկոլոգիապես մաքուր և երկարատև օգտագործման համար նախատեսված խաղահրապարակի, մարզահրապարակի գույք և այլ խաղասարքեր,
- միայն հավաստագրված, փոշեներկված, ցինկապատ և էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործում,
- միջազգային անվտանգության ստանդարտներին համապատասխան նախագծերի կազմում,
- միջազգային անվտանգության ստանդարտներին համապատասխան տեղադրման աշխատանքների կատարում,
- բարձրորակ հավաստագրված նյութերով տարածքների ռետինապատում և արհեստական խոտածածկով ծածկման աշխատանքների կատարում,
- երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում:
Ընկերությունն իրականացնում է նաև խաղասենյակների, խաղասրահների, սպորտ դահլիճների կառուցում՝ առաջարկելով լաբիրինթների, բատուտների, մանկական խաղային ատրակցիոնների և խաղային ապարատների լայն տեսականի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պրոեկտի առանձնահատկությունները:
Kid Sport-ի աշխատանքների մասին ավելին կարող եք գտնել ընկերության սոցիալական հարթակներում: