You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
«ՕՖՖԵՐ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը ձևավորել է ավելի քան 50 բարձրակարգ մասնագետներից բաղկացած հզոր ինժեներական թիմ։
Մենք մասնագիտացած ենք ցանկացած բարդության ենթակառուցվածքային, էներգետիկ և քաղաքաշինական օբյեկտների համալիր նախագծման մեջ՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան ճշգրտություն և հուսալիություն:
Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, մեր թիմը միավորում է նախաձեռնող, էներգիայով լի և բազմամյա փորձառություն ունեցող մասնագետների, ովքեր հանդիսանում են էներգետիկայի և քաղաքաշինության ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետներ։
Պարբերաբար բարձրացնում են իրենց մասնագիտական որակավորումը և քաջատեղյակ են ժամանակակից տեխնոլոգիաներից ու ինժեներական նորագույն ծրագրերից։
Ժամանակակից ծրագրերի օգտագործումը, ինչպիսին են AutoCad, Civil 3D, Archicad, Revit, SolidWorks, Corel Draw, ArcCatalog,GIS, 1C, Armestimate, Grand Smeta,, թուհլ են տալիս մեր մասնագետներին աշխատանքները կատարել անթերի և ժամանակին։
Օֆֆեր ՍՊԸ ընկերությունն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝
- 022 կՎ,04 կՎ 6,10 կՎ Նոր միացումների նախագծում
- 6/04 կՎ ,10/04 կՎ Ենթակայանների նախագծում
- Նախահաշվային փաստաթղթերի կազմում
- 022 կՎ,04 կՎ 6,10 կՎ Էլեկտրահաղորդման գծերի նախագծում
- Գեոդեզիական աշխատանքներ
- Գեոլոգիական աշխատանքներ
- Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա
- Ճարտարապետական նախագծեր
- Արևային կայանների նախագծում
- Շինարարության նախագծում, իրականացում մինչև վերջնական հանձնում և ավարտական ակտի կազմում
- Նախագծերի փորձաքննություն
Մեր առաքելությունը
Նախագծել և իրականացնել անվտանգ, հուսալի ու նորարարական ենթակառուցվածքային լուծումներ, որոնք ստեղծում են ամուր հիմք մեր գործընկերների հաջողության, երկարաժամկետ զարգացման և համայնքների կայուն առաջընթացի համար։
Մեր արժեքները
- Ճշգրտություն և Պրոֆեսիոնալիզմ
- Հուսալիություն և անվտանգություն
- Նորարարություն և զարգացում
- Պատասխանատվություն
- Թափանցիկություն