Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

«ԿոնսԷլ» ՍՊԸ

7 subscribers
Address: ք․ Երևան, Արարտյան 90/2
Founded: 01.2000
Number of employees: 51-150
Website: www.consel.am
Phone: +374 10 465070
About Us

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, Էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում:

Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում`

  • Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair

  • Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua

  • Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg

  • Չիլլերային համակարգեր - Climaveneta

  • Անվտանգություն - Rapiscan Systems

  • Լուսավորություն - Signify (Philips), GTV

  • Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar

Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ`

 

  • Նախագծում

  • Սարքավորումների մատակարարում և տեղադրում

  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

  • Վերանորոգման աշխատանքներ

Jobs at «ԿոնսԷլ» ՍՊԸ
Our Values

Մեր առաքելությունն է ստեղծել հարմարավետ և առողջ միջավայր յուրաքանչյուրի համար՝ մատուցելով որակյալ ծառայություններ և արդյունավետ լուծումներ: Թիմի աշխատանքը պայմանավորված է կորպորատիվ արժեքներով, որոնք ուղեկցում են մեզ առօրեական առաքելության իրականացման, բարձր չափանիշներ ձեռք բերելու և հաջողությունների հասնելու հարցում: Այս արժեքների շնորհիվ զարգանում է աշխատակազմի և հաճախորդների միջև համագործակցությունը:

Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
address
Address
ք․ Երևան, Արարտյան 90/2
address
Number of employees
51-150
website
Website
Phone
Phone
+374 10 465070
date
Founded
01.2000
Industry
Industry
Engineering