You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs
Calibri Group
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
- Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով,
- Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ,
- Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով,
- Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։
Արժեքները՝ ազնվություն, էթիկա, արդյունավետություն, թափանցիկություն, պրոֆեսիոնալիզմ, հաղորդակցություն, թիմային աշխատանք, որակ, արագություն։
Տեսլականը՝ դառնալ Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը տվյալ ոլորտում, կրթելով գրագետ, հմուտ մասնագետներ, որոնք կբարձրացնեն ռիելթորների դերը և նշանակությունը հասարակության մեջ։