Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Jermik Ankyun Foundation

Address: Սիլիկյան թ․ 4-րդ փ․ 14/16-1
Founded: 05.2008
Number of employees: 16-50
Phone: 098407422
About Us

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը 2008թ․-ից սկսած իրականացնում է 18 տարին լրացած և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և զարգացմանն ուղղված գործունեություն:
Վերջինս հիշյալ գործունեությունը ծավալում է վարձակալության հիմունքներով իրեն պատկանող ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ 27-րդ փողոց, 23/1 բնակելի տուն, ՀՀ, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, 20-րդ փողոց, թիվ 6 բնակելի տուն և ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Սպանդարյան թաղ., 4-րդ փող. 1-ին նրբ., 14/16-1 հասցեներում:

Համայնքահենք սկզբունքների վրա հիմնված փոքր խմբային տան ստեղծման հիմնական նպատակն է ստեղծել մատչելի,գործիքներ կամ հնարավորություններ մտավոր հաշմանդամություն և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց համար աստիճանաբար անցում կատարելու դեպի անկախ կյանք: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել աջակցող այնպիսի միջավայր, որը կնպաստի խմբային տանը ապրող բնակիչների ինքնավարությանը, անհատական աճին և սոցիալական ներառմանը: Խմբային տան բնակիչներին համայնքակենտրոն միջավայրում ներառելով՝ «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամը նախատեսում է բարձրացնել նրանց կյանքի որակը, խթանել բովանդակալից փոխգործակցությունը և վերացնել այն խոչընդոտները, որոնք հաճախ տանում են նրանց դեպի մեկուսացում:

Our Values

«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամը եզակի հավելյալ արժեք է բերում մտավոր հաշմանդամություն և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարության վրա կենտրոնացած խնամքի մոդելի իր տեսլականի միջոցով: Հիմնադրամի մոտեցումը, որը հիմնված է աջակցության և անհատական զարգացման վրա, դուրս է գալիս ավանդական խնամքի սահմաններից՝ դրսևորելով խորը նվիրվածության վրաքագիծ յուրաքանչյուր բնակչի անհատական աճի նկատմամբ: Հիմնադրամը նախատեսում է ստեղծել հարստացնող միջավայր, որտեղ բնակիչները ոչ միայն լոկ խնամք ստացողներ են, այլև ակտիվ մասնակիցներ իրենց անհատական զարգացմանն ուղղված գործընթացներում: Կարևորելով և ընդգրկելով համայնքի ներուժը` հիմնադրամը լուծում է սոցիալական ներառման խոչընդոտները, նվազեցնում խարանի արատավոր երևույթները՝ ապահովելով կայուն և երկարաժամկետ փոփոխություններ: Այս համապարփակ մոտեցումը, որը առաջնորդվում է յուրաքանչյուր բնակչի ներուժի և անհատականության նկատմամբ հարգանքով, զգալի արժեք է ավելացնում՝ վերածելով խմբային տունը ներառական, առաջադեմ հետինստիտուցիոնալ խնամքի մոդելի, որը զարգացնում է անհատներին և հարստացնում համայնքը, որպես ամբողջություն:

Photos
Videos

Jobs at Jermik Ankyun Foundation

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Jermik Ankyun Foundation page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
Սիլիկյան թ․ 4-րդ փ․ 14/16-1
address
Number of employees
16-50
Phone
Phone
098407422
date
Founded
05.2008
Industry
Industry
Psychology, Social Care
Social media