You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Jellyfish
Ջելիֆի՞շ
Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։
Ջելիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը: Ջելիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին, մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով ու պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով:
Ո՞ւմ ենք մենք փնտրում
Մեր ընտանիքում միշտ տեղ կգտնվի այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։
Ինչու՞ միանալ հենց մեր թիմին
Դուք պետք է միանաք մեր թիմին և չկորցնեք հնարավորությունը․
- աշխատելու և վայելելու Ջելիֆիշի մթնոլորտը,
- լինելու ընտանեկան և դրական աշխատանքային միջավայրում,
- վերապատրաստվելու և զարգացնելու կարիերան,
- մասնակցելու թիմային միջոցառումներին և հանդիպումներին,
- ստանալու անհատական մոտեցում և վերաբերմունք,
- ունենալու մրցակցային աշխատավարձ և անվճար ընմիջումներ
Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար ու անգամ սիրելուն մոտենում պրոֆեսիոնալիզմով։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելիֆիշը։
Jobs at Jellyfish
The company currently has no vacancies