Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

13 subscribers
Address: Եկմալյան 7, բն. 6
Website: ela.am
Phone: 010-500-665
About Us
ԻԵՄ-ի առաքելությունն է ուսուցանել, տարածել և ամրապնդել համամարդկային հիմնարար արժեքները՝ մարդու ազատությունը, մարդկային արժանապատվությունը, արդարությունը, որոնք կյանքի են կոչվում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման եւ իրավունքի գերակայության հաստատման միջոցով: Նպատակը եւ միջոցները Եվրոպայի՝ մեր ընկալումը բխում է այն համոզմունքից, որ Եվրոպան վեր է աշխարհագրական և քաղաքական սահմաններից: Փոխարենը, այն համաշխարհային քաղաքակրթության և մարդկային մշակույթի հոգևոր բարձունք է, մի աշխարհի խոստում, որը ենթարկվում է համամարդկային բանականության, ինչպես նաև բոլոր տիպի արարքներն ու պահանջները հրապարակայնորեն հիմնավորելու թելադրանքին, ինչն այն բաց է դարձնում օտարի առջև: Դիմացինի արժանապատվության նկատմամբ հարգանքի այս բաց դաշտում է, որ մենք նպատակ ունենք զարգացնելու և ամրապնդելու Եվրոպայի եւ Հայաստանի միջև ընթացող երկխոսությունը: Մեր նպատակն է տարածել այս արժեքները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, դատական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց, իրավաբանների, քաղաքացիակական հասարակության և լայն հանրության շրջանում: ԻԵՄ-ը ձգտում է նպաստել հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը, պետական կառավարման ու տեղական ինքնակառման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից բաց ու թափանցիկ աշխատանքի և քաղաքացիների առջև հաշվետու լինելու չափազանց կարևոր պարտավորության գիտակցմանը և կատարմանը:
Jobs at «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Իրավաբան/փաստաբան
deadline: 6/9/2024
job location Yerevan
address
Address
Եկմալյան 7, բն. 6
website
Website
Phone
Phone
010-500-665
Social media