Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ

Founded: 1997
Number of employees: 1-15
About Us

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն այն ընկերությունն է, որն արտադրում է պլաստիկ շշերի նախակաղապարներ, որոնք պատրաստված են պոլիէթիլենտերֆտալատի (ՊԷՏ ) խեժից: Ընկերությունն արդեն 20 տարի է, ինչ կազմակերպում է բիզնեսը ` ստեղծելով հեղինակություն արտադրանքի որակի, հաճախորդների սպասարկման և տեխնիկական փորձարարության բնագավառներում : 1997 թ. ընկերությունը սկսել է պլաստիկ շշերի համար ՊԷՏ նախակաղապարներ արտադրել արագորեն ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի շուկայում և հարևան երկրներում: Այսօր Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն ՊԷՏ նախակաղապարների շուկայի առաջատարն է, որն ապահովում է հայկական շուկայի շուրջ 65% -ը և արտահանում է իր ապրանքը Ռուսաստան, Իրան և Վրաստան:

Բարձրորակ ՊԷՏ նախակաղապարների համապատասխանեցված առաքումը ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում թույլ է տվել, որ ընկերությունը տարածաշրջանում խոշոր ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների հետ զգալի բիզնես ունենա: Հիտեքս Պլաստիկ-ը 2005 թվականից ապահովել է Coca-Cola Armenia, Pepsi Cola Armenia, Coca-Cola Georgia, Pepsi Cola Georgia, Բորժոմի և այլ խոշոր ալկոհոլային և ոչ ալկոհոլային, հանքային ջրեր արտադրող ընկերությունների հետ երկարաժամկետ մատակարարումը: Հիտեքս Պլաստիկի արտադրողական հզորությունը տարեկան 500 մլն է: Ընկերությունը կարևորում է իր հեղինակությունը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդիսանում է ՊԷՏ- ի առաջատար արտադրող: Այս հեղինակությունը ձեռք է բերվում արտադրանքի որակը, մրցունակ գնագոյացումը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակի վրա պահելով:

Jobs at Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ page to receive notifications about vacancies posted by the company
address
Number of employees
1-15
date
Founded
1997