Get our free app. It won't take up space on your device
donemsg

You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

close

Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում

Address: ՀՀ, ք․ Երևան, 0010, Մ․ Խորենացի 15, 5-րդ հարկ
About Us
Եվրոպայի խորհրդի գրասենյակը Երևանում Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտ համագործակցում է Արտաքին գործերի նախարարության և այլ պետական մարմինների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները: Գրասենյակը նաև համակարգում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք օժանդակում են Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2019թ. հունվարի 9-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Գործողությունների չորս հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում: Որպես հասարակության հետ կապերի շարունակական գործունեության մաս` Գրասենյակը սերտորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և լայն հասարակության հետ:

Jobs at Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում

The company currently has no vacancies

Look for jobs in similar companies or subscribe to Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում page to receive notifications about vacancies posted by the company
address
Address
ՀՀ, ք․ Երևան, 0010, Մ․ Խորենացի 15, 5-րդ հարկ
Social media