Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պրոդուկտ մենեջեր (բժշկական)

Դեմի Ֆարմ  ՍՊԸ

Ոլորտ: Առողջապահություն, Բժշկություն

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 12.02.2022

Աշխատանքային փորձ: Չի պահանջվում

Նկարագրություն

«Դեմի Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում ապրանքագետի բժշկական ոլորտում։

Պարտականություններ

  • Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և տարբեր տեղեկատվական թերթիկներ և այն ներկայացնել,
  • Խթանել Ընկերության ապրանքների վաճառքի աճը՝ դրանք լավագույնս ներկայացնելով պահանջարկ ունեցող օղակներին,
  • Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
  • Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
  • Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
  • Ուսումնասիրել և վերլուծել առկա տվյալները և շուկայական պայմանները՝ մրցակցային առավելությունների, ինչպես նաև շուկայում կազմակերպության դիրքի բացահայտման նպատակով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
  • Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: