Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հեռախոսազանգերով վաճառքի մասնագետ

Պրոֆ Սեյլ ՍՊԸ

Ոլորտ: Հաճախորդների սպասարկում

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 30.01.2022

Աշխատանքային փորձ: Սկսնակ,Միջին

Նկարագրություն

«Պրոֆ Սեյլ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում նպատակասլաց և ակտիվ անհատներին, ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական ուղղին շարունակել վաճառքների ոլորտում։

Պարտականություններ

  • Ելքային զանգերի միջոցով ապահովագրական պրոդուկտների վաճառքի իրականացում առկա և նոր պետոնցիալ հաճախորդներին
  • Խաչաձև վաճառքների իրականացում
  • Տվյալների բազայի ստեղծում և վարում
  • Ընկերությունում հաստատված հաշվետվությունների վարում և ներկայացում կատարված աշխատանքների վերաբերյալ

Նպատակային արդյունքներ

  • Ապահովել վաճառքի ամսական պլանի կատարում
  • Ապահովել տարեկան 20% աճ՝ հանդիպմանը կնքված պայմանագրերի ցուցանիշներով
  • Հասնել գործող հաճախորդների պայմանագրերի վերակնքման 80% և ավել ցուցանիշի
  • Ապահովել կնքված բոլոր պայմանագրերի ժամանակին և ճիշտ վճարումները
  • Ապահովել մասնագիտական գիտելիքների և հմտությունների պարբերաբար անցկացվելիք թեստերի 85% և ավել իմացություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լավ իմացությունը ցանկալի է
  • MS Excel ծրագրի իմացություն
  • Կորպորատիվ նամակագրության հմտություններ
  • Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ
  • Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն

Ընդունման կարգ

  • Հայտի ներկայացում
  • Մաթեմատիկայի, տրամաբանության և լեզուների իմացության թեստերի հանձնում
  • Հարցազրույց
  • Ուսուցման փուլի ավարտից հետո թեստի բավարար արդյունք

Աշխատանքայի պայմաններ

  • Երիտասարդ, աճող կոլեկտիվ
  • Աշխատավայր Երևանի կենտրոնում
  • Սահմանված չափանիշներով արագ կարիերայի աճի հնարավորություն
  • Անհատական զարգացմանը նպաստող մթնոլորտ
  • Բժշկական ապահովագրություն
  • Վարձատրություն՝ բաղկացած ֆիքսված և գործարքային մասերից

Դիմելու կարգ

Խնդրում ենք ռեզյումեն (CV) ուղարկել էլեկտրոնային հասցեին։

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: