Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 19.12.2021

Նկարագրություն

Մասնակցել ընկերության հաշվապահական հաշվառման վարման գործընթացին, աջակցել ‎‎ հաշվետվությունների ժամանակին կազմմանն ու ներկայացմանը:

Պարտականություններ

  • Իրականացնել ապրանքա-նյութական պաշարների հաշվառում,
  • Փաստաթղթերի ճշտգրիտ ձևակերպում և պահպանում,
  • Ներմուծման գործարքների հաշվառում, ապրանքանյութական պաշարների ինքնարժեքի ձևավորում
  • Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում,
  • Դրամարկղային գործառնությունների վերահսկում,
  • Բանկային հաշիվների շարժի մուտքագրում,
  • Աշխատակցի հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (6 ամիս):

Պահանջներ

  • Մասնագիտական կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
  • Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձ
  • ՀԾ-հաշվապահ, 1C ծրագրերի իմացություն
  • MS Office-ի իմացություն (հատկապես Excel)
  • ՀՀ գործող օրենքների և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Վերլուծական մտածողություն և մանրուքների վրա ուշադրություն
  • Պատասխանատվության զգացում, կարգապահություն և թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Աշխատանքային ժամերն են՝ Երկուշաբթի-Ուրբաթ, ժամը 09։00-18։00

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: