Ոլորտ: Արվեստ, Դիզայն

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 08.07.2021

Նկարագրություն

Արմենիան Տիտանիում Փրոդաքշն ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գրաֆիկ դիզայների

Պարտականություններ

  1. Մարքեթինգային, իմիջային և այլ առաջխաղացման նախագծերի համար կոնցեպտների և դիզայնի էլեմենտների մշակում՝ կորպորատիվ ոճին համապատասխան,
  2. Ներկայացուցչական նյութերի դիզայնի կոնցեպտի և էլեմենտների մշակում, տպագրական ֆայլերի պատրաստում,
  3. Տպագիր նյութերի համար դիզայնի կոնցեպտի և էլեմենտների մշակում, տպագրական ֆայլերի պատրաստում,
  4. Պաշտոնական կայքի, թվային և սոցիալական ցանցերի համար հրապարակվող
  5. Նյութերի դիզայնի կոնցեպտի և էլեմենտների մշակում ու պատրաստում,
  6. Ներքին և արտաքին գովազդային կրիչների համար դիզայնի կոնցեպտի մշակում և տպագրական ֆայլերի պատրաստում,
  7. Վիզուալ տարրերի պատրաստում, ինչպիսիք են լոգոները, օրիգինալ նկարները, նկարազարդումները, պաստառները և թռուցիկները, ինչպես նաև այլ նյութեր, որոնք հաճախորդներին կփոխանցեն ծառայությունների/ապրանքանիշի ամբողջական գաղափարը,
  8. Էսքիզների մշակում և իրագործում,
  9. Աշխատանք բազմապրոֆիլ տպարանների հետ,
  10. Մարքեթինգային ակցիաների իրագործման աշխատանքներին աջակցություն, 

Պահանջներ

  1. Բարձրագույն կրթություն,
  2. 3-5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  3. Adobe Photoshop, Adobe InDesign, Adobe Illustrator, Corel Draw ծրագրերի գերազանց իմացություն,
  4. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  5. Թվային հմտություններ,
  6. Գեղարվեստական, նորարար և ստեղծարար մոտեցում,
  7. Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  8. Կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն,
  9. Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացողություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ ռուսերեն տարբերակով էլ. հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: