Ռիսկերի կառավարման մասնագետ

ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ ՓԲԸ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 13.02.2021

Նկարագրություն

Մելլաթ Բանկ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ռիսկերի կառավարման մասնագետի։

Պարտականություններ

  • Ռիսկերի քանակական և որակական վերլուծություն
  • Սահմանված չափանիշների և իրավասությունների ներքո՝ գործընթացների, ներառյալ պորտֆելների և սահմանաչափերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում
  • Ռիսկերի կառավարման մեթոդների/մոդելների կիրառում/մշակում/ներդրում
  • Ռիսկերի կառավարման ներքին նորմատիվների մշակում, գնահատում, վերլուծություն, մոնիթորինգ
  • Հաստատված սահմանաչափերի ներքո բանկային գործիքների գծով եզրակացության տրամադրում
  • Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում բանկի ղեկավարությանը և համապատասխան ստորաբաժանումներին
  • Վերլուծել և գնահատել բանկի բիզնես-գործընթացների ռիսկերը, իրականացնել գործընթացների/համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգ
  • Կատարել գործառնական ռիսկերի քանակական և որակական վերլուծություն, գնահատում
  • Վարել և վերլուծել գործառնական պատահարների բազան
  • Կատարել այլ աշխատանքներ անմիջական ղեկավարի հանձնարարությամբ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարում, աուդիտ
  • Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների հետ աշխատելու հմտություններ, վերլուծական և ստեղծագործական մտածելակերպ
  • Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ
  • Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Office Outlook, ՀԾ-բանկ 4.0
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների շատ լավ իմացություն

Աշխատանքային օրեր՝

Երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝

09:00-17:30

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: