Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու տեխնիկական բաժնի պատասխանատու:
Պարտականություններ
Էներգասարքավորումների և էներգահամակարգի տեխնիկապես ճիշտ շահագործման և վերանորոգման կազմակերպում
Ընկերությանը էլեկտրաէներգիայով, գազով, ջրով և էներգետիկ այլ ռեսուրսներով անխափան մատակարարման ապահովման կազմակերպում
Սարքավորումների և էներգացանցերի վերանորոգման ժամանակացույցերի մշակում
Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի մոնտաժման աշխատանքներ, շահագործում, վթարային և պլանային սպասարկում
Աշխատակիցների և ինժեներատեխնիկական խմբի ուսումնական պրոցեսի կազմակերպում և որակավորման բարձրացում
Ղեկավարել ինժեներական բաժնի աշխատակիցների աշխատանքը,
Տիրապետել օդափոխության համակարգերին, ջրամատակարարման , էներգետիկական և տեխ․ սպասարկման աշխատանքներին
Ապահովել ընկերության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, սարքավորումների տեխնիկական շահագործումը, վերանորոգումը և արդիականացումը
Իրականացնել տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման, բնապահպանության, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը
Աշխատանքի պլանավորում:
Պահանջներ
Բարձրագույն տեխնիկական կրթություն
Բարձր մասնագիտական որակավորում
Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ
Էլեկտրակայանների և ենթակայանների հետ աշխատելու փորձ