Ոլորտ: Անվտանգություն
Քաղաք: Երևան
Դրույք: Լրիվ դրույք
Վերջնաժամկետ: 07.02.2021
Անվտանգության տեսուչի պարտականությունները ներառում են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով և Անվտանգության ծառայության պետի կողմից սահմանված ռոտացիոն պլանի կատարում։ Ծառայությունը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ հետիոտն պահնորդություն, տեսահսկում, հրդեհային ահազանգերի արձագանքում և հրդեհաշիջման աշխատանքներ, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթներ։ Անվտանգության տեսուրի գործառույթներից են՝ Գարաժ Մաստերս Մոլի աշխատողների, գույքի, և համբավի պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետ արձագանքումը արտակարգ իրավիճակներին։ Անվտանգության աշխատակիցը պետք է ունենա բավականաչափ փորձ և լինի հուսալի ու շփվող անձնավորություն։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: