Ապառիկ վաճառքի վերահսկման մասնագետ

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 16.12.2020

Նկարագրություն

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր Ընկերությունը փնտրում է փորձառու, մոտիվացված Ապառիկ վաճառքի վերահսկման մասնագետի, որը պատասխանատու է Ընկերության ապառիկ վաճառքների հաշվառման, հաճախորդներին տրվող զեղչերի վերահսկողության և հաշվետվությունների կազմման համար:

Պարտականություններ

  • Կատարել գնագոյացման, զեղչերի վերահսկողություն` կազմակերպության գնային քաղաքականությանը համապատասխան:
  • Կատարել ապառիկ վաճառքից գոյացած պարտքերի ժամանակագրական հաշվառում:
  • Հաճախորդների հետ պարբերաբար իրականացնել պարտքի ստուգում:
  • Լինել հետևողական բոլոր ժամկետանց պարտքերի նկատմամբ:
  • Վերահսկել հաճախորդներին տրված առևտրային պայմանների պատշաճ իրականացման գործընթացը:
  • Բանկային փոխանցմամբ ստացված վճարները մուտքագրել համակարգ:
  • Վերահսկել ավել փոխանցված գումարները և պարզել պատճառները:
  • Կազմել հաշվետվություններ հաճախորդներին տրվող զեղչերի վերաբերյալ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում),
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Microsoft Excel ծրագրի գերազանց իմացություն, ՀԾ4 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություն,
  • Վերլուծական մտածողություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի անունը:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: