Բրենդ մենեջեր

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ: Մենեջմենթ, Գործադիր պաշտոններ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 30.08.2020

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը փնտրում է երիտասարդ, հավակնոտ բրենդ-մենեջերի, ով զբաղվելու է դերմա կոսմետիկայի ոլորտում համաշխարհային առաջատար՝ ֆրանսիական «Պիեր Ֆաբր» Ընկերության ապրանքանիշերի արդյունավետ զարգացմամբ:

Պարտականություններ

  • Կազմել տարեկան մարքեթինգային պլան, պարբերաբար վերանայել և հետևել դրա կատարմանը,
  • Իրականացնել հայկական շուկայի վերլուծություն և տեղեկատվության հավաքագրում,
  • Մշակել, առաջարկել և իրականացնել հայկական շուկայում բրենդի առաջխաղացաման ռազմավարական ծրագրեր,
  • Առաջարկել և իրականացնել մարքեթինգային միջոցառումներ՝ «Պիեր Ֆաբր» Ընկերության մարքեթինգի մենեջերի հետ սերտ համագործակցությամբ,
  • Համագործակցել ծառայություն մատուցող գործընկեր  ընկերությունների հետ և համակարգել դրանց աշխատանքները,
  • Աշխատել դիզայներների հետ վաճառակետերի համար նախատեսված մարքեթինգային գործիքների ստեղծման վրա,
  • Կատեգորիայի մենեջերի հետ համատեղ իրականացնել վաճառքների և մատակարարման ծավալների կանխատեսում,
  • Հետևել գովազդային բյուջեներին և կազմել եռամսյակային հաշվետվություններ,
  • Համագործակցել բժիշկների հետ աշխատանք իրականացնող ընկերության հետ,
  • Պատրաստել գովազդային և պրեզենտացիոն նյութեր վաճառքի և բժշկական ներկայացուցիչների թիմերի համար,
  • Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություն, պատասխանատու լինել առցանց վաճառքների թարմացումների համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Microsoft Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի հետ աշխատելու փորձ,
  • Բիզնեսի կարիքները վերլուծելու և հասկանալու ունակություն,
  • Պրոակտիվություն, արագ սովորելու ունակություն, երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: