Խորհրդատու Վաճառողուհի

Магазин косметики "Подружка"

Ոլորտ: Վաճառք, Առևտուր

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: 140,000

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 30.08.2020

Նկարագրություն

Ռուսաստանի Դաշնությունում արդեն բազմաթիվ հաճախորդների վստահությունը վայելող Подружка խանութների ցանցի հայաստանյան ներկայացուցչությունը հրավիրում է աշխատանքի սիրալիր խորհրդատու-վաճառողների, որոնք կկարողանան ներդրում ունենալ մեր արագ աճող և զարգացող թիմում:

Պարտականություններ

  • Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար անհատական մոտեցում
  • Ապրանքատեսականու և դրա հատկությունների գերազանց իմացություն 
  • Ապրանքատեսականու ներկայացում և խորհրդատվություն հաճախորդներին
  • Հաճախորդի կարիքի բացահայտման հիման վրա կոմպլեքս վաճառքի իրականացում
  • Վաճառքի գործընթացի խթանում

Պահանջներ

  • Վաճառքի հմտություններ
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Կիրթ և գրագետ խոսք
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետումը միջին մակարդակի
  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչի բազային գիտելիքիներ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Բենեֆիտներ՝ Դիմահարդարման անվճար դաընթացներ, բոնուսային համակարգ, խանութում առկա ապրանքատեսականու համար մինչև 30% զեղչի տրամադրում։

Հետաքրքրված թեկնածուները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել նշված էլ.հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]b.am
SHARE: