Խորհրդատու Վաճառող

ԿՈՄՖՈՐՏ Ռ ԵՎ Վ

Ոլորտ: Վաճառք, Առևտուր

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: 130,000

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 29.07.2020

Նկարագրություն

Կերամիկական սալիկների, սանտեխնիկայի և այլ շինարարական նյութերի վաճառքով զբաղվող ընկերությանն անհրաժեշտ են խորհրդատու-վաճառողներ:

Պարտականությունները՝

  • գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող, ինչպես նաև համարժեք տեսականու ապրանքներ,
  • ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գինը,
  • ապահովել պահանջվող քանակի առկայությունը,
  • տրամադրել խորհրդատվություն՝ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • ստուգել գնապիտակների առկայությունը և ապահովել դրանց ճիշտ դասավորվածությունը,
  • ներկայացնել գործող զեղչային համակարգերը և ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրել,
    խթանել ապրանքների վաճառքը,
  • մասնակցել նոր ստացված ցուցանմուշների ընդունման, տեսակավորման, ցուցափեղկերի դասավորման և այլ աշխատանքների:

Հմտությունները՝

  • ապրանքներիի ծագման, տեսակների, առանձնահատկությունների լիարժեք իմացություն,
  • ապրանքների որակական տարբերության իմացություն և բացատրություն,
  • հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն,
  • հաճախորդի սպասելիքները գերազանցելու և վստահություն ներշնչելու կարողություն,
  • առևտրի բարձր ցուցանիշների ապահովում,
  • խնդիրներ լուծելու ունակություն,
  • լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն:

Պահանջվող որակավորում

  • բարձրագույն կրթություն,
  • տարիքը՝ 25-40տ,
  • աշխատանքային փորձը (2 տարի) շինանյութի վաճառքի ոլորտում պարտադիր է,
  • ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատավարձը՝

Սահմանված աշխատավարձ + վաճառքից ստացված բոնուսներ:

Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00 և հանգստյան օր:

Ինքնակենսագրականները (CV-ը հայերեն, լուսանկարով) ուղարկել էլ. հասցեին:

Այն ինքնակենսագրականները, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին՝ չեն ուսումնասիրվելու:
 

 

 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

crv225486@job.am
SHARE: