Ոլորտ: Մարդկային ռեսուրսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 21.06.2020

Նկարագրություն

Ջի Էյ Թի Քաթինգ ՍՊ ընկերությանն անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:

Աշխատանքային օրերը` երկուշաբթի- ուրբաթ, աշխատանքային ժամերը` 9։00-18։00:

Պարտականություններ

  • Ընկերությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների տեքստերի կազմում, աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների տեղադրում,
  • Թեկնածուների ինքնակենսագրականների դիտարկում և ընտրություն, ընտրված թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում և անհրաժեշտության դեպքում՝ թեստավորում,
  • Ընկերության պահեստային աշխատակիցների հավաքագրման գործընթացի իրականացում,
  • Փորձաշրջանի արդյունքների վերլուծություն,
  • Աշխատողների անձնական տվյալների վարում,
  • Նոր ընդունված աշխատողների ադապտացիոն գործընթացի կազմակերպում,
  • Ներքին կանոնակարգերի, աշխատանքային նկարագրերի մշակում,
  • Աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով համապատասխան գործառույթների պլանավորում և վերապատրաստումների կազմակերպում,
  • Անձնակազմի պահանջմունքների ուսումնասիրություն, դրանց համապատասխան կառուցողական մոտիվացիոն համակարգի ստեղծում,
  • Կոնֆլիկտների կառավարում,
  • Վերհանել անձնակազմին առնչվող խնդիրները և հանդես գալ բարելավման առաջարկներով,
  • Կադրային գործի վերաբերյալ այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MC Office (Word, Excel ծրագրերի լավ իմացություն),
  • Ուժեղ ինքնամոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • Հաղորդակցման ճկուն հմտություններ,
  • Խնդիրների լուծման և բանակցություններ վարելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություն,
  • Դրական թիմային ոգու պահպանմանը նպաստելու ձգտում,
  • Էթիկայի նորմերի իմացություն և կիրառում ներքին և արտաքին շփումներում:

Հավելյալ նշումներ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել նշված էլ.փոստի հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

gat216130@job.am
SHARE: