Հայցապահանջային բաժնի իրավախորհրդատու

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 22.04.2020

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Բանկին ներկայացված բողոք-պահանջների ուսումնասիրություն և պատասխան նախագծերի դիտարկում, փոփոխում և հաստատում
  • ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի /ՖՀՀ/ գրասենյակից ստացված գրությունների դիտարկում, պատասխանների կազմում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և տրամադրում
  • ՀՀ ՖՀՀ գրասենյակի հետ բանակցությունների վարում, անհրաժեշտության դեպքում հաշտության համաձայնագրի կազմում և կնքում
  • ՀՀ ՖՀՀ որոշումների դատական կարգով վիճարկում
  • Ամսական կտրվածքով հաշվետվությունների կազմում
     

Պահանջվող որակավորում.

 

Կրթություն. Բարձրագույն իրավաբանական կրթություն

Աշխատանքային փորձ. Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում կամ իրավաբանական գրասենյակում

 

Գիտելիքների բնագավառներ.

  • ՀՀ քաղաքացիական, ֆինանսաբանկային, վարչական օրենսդրության իմացություն
  • ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության իմացություն
  • ՀՀ աշխատանքային օրենսդրություն
     

Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

  • Համագործակցելու և բանակցելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն
  • Խորհրդատվական հմտություններ
  • Սուղ ժամկետներում աշխատելու ունակություն
     

Այլ հմտություններ.

  • MS Office լավ իմացություն
     

Դիմելու ընթացակարգ․

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել   դիմում-հայտը մինչև ս.թ. մարտի 22-ը:

SHARE: