Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետ

Տոնուս - Լես

Ոլորտ: Գովազդ, Մարքեթինգ, PR

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 06.03.2020

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի մասնագետի:

Պարտականություններ

  • Մասնակցել մարքեթինգային և PR ռազմավարության մշակմանը և դրա իրականացմանը
  • Մշակել և իրագործել ընկերության իմիջն ու հեղինակությունը ամրապնդող միջացառումներ
  • Կազմել մարքեթինգային տեքստեր՝ արտադրատեսակների և ծառայությունների նկարագրություններ, մամուլի հաղորդագրություններ, վեբ կայքի և սոցիալական մեդիայի քոնթենթ, գովազդային և բուկլետների տեքստեր, նամակներ և այլն
  • Ապահովել ընկերության ակտիվ ներկայացվածությունը սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Linkedin, Youtube)
  • Հաստատել արդյունավետ մեդիա հարաբերություններ
  • Ավանդական և թվային մարքեթինգային գործիքների ներդրմամբ առաջխաղացնել ընկերության արտադրատեսակներն ու ծառայությունները
  • Կատարել շուկայի վերլուծություններ
  • Ամրապնդել հաճախորդների հետ հարաբերությունները և իրականացնել արշավներ՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար
  • Ապահովել ընկերության պատշաճ մասնակցությունը տեղական և միջազգային ցուցահանդեսներին  

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում
  • Համապատասխան ոլորտում մասնագիտական փորձ
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • Ստեղծագործ միտք, հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Սեղմ ժամկետներում բազմատեսակ առաջադրանքներ կատարելու ունակություն
  • SEO գիտելիքների տիրապետումը և Adobe Photoshop, Corel Draw կամ այլ դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

tles215550@job.am
SHARE: