Ոլորտ: Առողջապահություն

Քաղաք: Գյումրի

Աշխատավարձ: Մրցակցային

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 29.02.2020

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը հրավիրում է ներքոհիշյալ պայմանները բավարարող ֆիզիկական անձանց մասնակցելու բժիշկ-ստոմատոլոգի թափուր հաստիքի համալրման նպատակով կազմակերպվող մրցույթին.
 
Առաջարկվող աշխատանքային պայմանագրի պայմանները

Աշխատաժամանակի տևողությունը և գրաֆիկը`շաբաթական 35-ժամյա, օրական 7-ժամյա աշխատաժամանակի տևողություն, շաբաթ և կիրակի հանգստյան օրերով:
 
Աշխատանքի վայրը` Պարույր Սրակ 13, ք. Գյումրի
 
Աշխատանքային գործառույթները՝

  • «Ատամնաբուժական ծառայության ծավալներով» նախատեսված գործունեության լիակատար տիրապետում և բժշկական էթիկայիկանոնների խստիվ պահպանում.
  • բուժական միջոցառումների կատարում՝ ղեկավարվելով «Ատամնաբուժական ծառայության արձանագրություններ» փաստաթղթերում նշված ցուցումներով.
  • հիվանդներին բժշկական օգնության տրամադրում՝ բացառապես անվճար հիմունքներով. 
  • անհետաձգելի միջամտության կարիք ունեցող հիվանդների արտահերթ ընդունում.
  • առաջնակի դիմած բոլոր հիվանդների գրանցում և ընդունում տվյալ աշխատանքային օրվա ընթացքում.
  • բուժումն ավարտելուց հետո ի հայտ եկած բարդություններով դիմող հիվանդների արտահերթ ընդունում.
  • բուժքրոջ կատարած  աշխատանքների նկատմամբ մշտական հսկողության իրականացում.
  • նյութական պատասխանատվության ստանձնում կաբինետի կահույքի, սարքավորումների, գործիքների և ծախսվող նյութերի համար.
     

Պահանջվող աշխատանքային փորձը  և հմտությունները՝

  • բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում, նախընտրելի է Մխիթար Հերացու Անվան Բժշկական Համալսարանի կրթության առկայություն, 3 տարի ատամանաբուծական/բժշկական աշխատանքային փորձ,
  • երեխաների հետ աշխատանքի փորձի առկայություն,
  • պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, շփվելու ունակություններ, սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:

 
Մրցույթին մասնակցելու ընթացակարգը՝ հավակնորդները կարող են ներկայացնել իրենցինքնակենսագրական տվյալները հայերեն կամ անգլերեն լեզվով նշված էլեկտրոնային հասցեով:
 
Ընտրության ընթացակարգը՝ ընտրությունը կիրականացվի 2 փուլով: Նախ, ներկայացված ինքնակենսագրությունների հիման վրա կիրականացվի հնարավոր հավակնորդների նախնական ընտրություն, այնուհետև ընտրված յուրաքանչյուր հավակնորդի հետ կանցկացվի հարցազրույց, որի արդյունքների հիման վրա էլ կընտրվի Կազմակերպության պահանջները բավարարող թեկնածուն:
 
Հայտերի ներկայացման սկզբնաժամկետ՝
Հունվարի 30, 2020թ.
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝
Փետրվարի 29, 2020թ.
  
Կազմակերպության մասին`
Կազմակերպության գործունեության հիմնական առարկան է բուժական-բժշկական, ատամնաբուժական, սոցիալական, կրթական, հասարակական և ցանկացած բարեգործական բնույթի գործունեության ծավալումը:
 
 
 
 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

hk215504@job.am
SHARE: