Առաքիչ

Աթենք ՍՊԸ

Ոլորտ: Լոգիստիկա, Տրանսպորտ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 21.02.2020

Աշխատանքի նկարագրությունը՝ Ապրանքների անվնաս և ժամանակին առաքում վաճառակետեր:

Մեր վաճառքի թիմին միանալու առավելությունները՝

  • Մասնագիտական ու անձնային զարգացման հնարավորություններ
  • Աշխատանքային առաջընթացի իրական հնարավորություն
  • Նոր ծանոթություններ ու կապեր
  • Պարգևատրման մրցակցային համակարգ

Գործառույթները՝

  • Պատվերին համապատասխան՝ ապրանքի բարձում, մեքենայի սրահում ապրանքների դասավորվածության ու մաքրության ապահովում
  • Ապրանքի անվնաս առաքման ապահովում վաճառակետեր
  • Վաճառակետերում ապրանքների քաշերի ստուգում, հաշվարկի կատարում, գումարի հավաքագրում
  • Օրվա առաքված ապրանքի ու կատարված գործարքների մասին երթուղու լրացում
  • Վաճառակետի պատասխանատուների հետ դրական միջանձնային հարաբերությունների հաստատում և պահպանում, որակյալ և բարեխիղճ սպասարկման ապահովում
  • Անհրաժեշտության դեպքում բաժնի ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ գործողություններ

Պահանջները՝

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում)
  • Հետաքրքրվածություն վաճառքի ոլորտում
  • Մաթեմատիկական գիտելիքներ
  • Լավատեսություն, հաղորդակցման ճկուն հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Նախաձեռնողականություն
  • Ներկայանալի արտաքին

Դիմելու կարգը՝

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին - atenk215321@job.am:

Կարող եք նաև լրացնել դիմում-հայտը նշված հղումով:

 

SHARE: