Հաշվապահ

Menu Group UK LTD

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 07.02.2020

Նկարագրություն

"Menu.am" ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ թիմում աշխատելու համար։ 

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպության հաշվապահական հաշվառման աշխատանքների իրականացում ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան 
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության, ինչպես նաև վճարումների իրականացում
  • Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում
  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
  • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
  • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում
  • Դրամարկղի և բանկային հաշիվների վարում  

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսների, տնտեսագիտության կամ որևէ այլ հարակից ոլորտում
  • Հաշվապահական հաշվառման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն
  • Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտների (ՖՀՄՍ) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Վերլուծական մտածողություն և քննադատական մտածողության հմտություններ
  • Մի թիմում աշխատելու ունակություն, ճկունություն
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Ճնշման տակ աշխատելու ունակություն

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

menu215191@job.am
SHARE: