Հաշվապահական հաշվառման վարչության հաշվարկային կենտրոնի աշխատող

Արցախբանկ ՓԲԸ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 28.12.2019

Նկարագրություն

Հաստիքի պահանջվող որակավորումն ու հմտությունները`

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական/հաշվապահական ուղղվածությամբ
  • Բանկային գիտելիքների, բանկային օրենսդրության իմացություն
  • SWIFT ծրագրային միջավայրում աշխատելու հմտություն,
  • Անգլերենի գերազանց իմացություն, հայերենի և ռուսերենի բավարար տիրապետում
  1. Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  2. Պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  3. Թիմում աշխատելու ունակություն
  4. LSBank ծրագրի իմացություն/ցանկալի է/

Հաստիքի հիմնական գործառույթները`

  •  SWIFT միջազգային վճարահաշվարկային համակարգով իրականացվող վճարումների սպասարկում
  • SWIFT վճարման հանձնարարականների տվյալների/վավերապայմանների ստուգում
  • SWIFT միջավայրում հաղորդագրությունների պատրաստում, թերի/սխալ վավերապայմանաներով ստացած փոխանցումների մասով հարցումների պատրաստում, թղթակից բանկերից ստացած հարցադրումների, պարզաբանումների պատրաստում:
  • SWIFT միջավայրում հաղորդագրությունների ստուգում (Verification)
  • SWIFT համակարգից վճարման հանձնարարականների ընդունում, ներմուծում «Գործառնական օր» համակարգ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային փորձը և նեղ մասնագիտական թեմաներով դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականների առկայությունը կդիտվեն որպես առավելություն:

Դիմելու կարգը` Խնդրում ենք լրացնել մրցույթի մասնակցության հայտը և ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 1-ը:

Կդիտարկվեն միայն էլեկտրոնային փոստով ստացված մասնակցության հայտերը. խնդրում ենք ձեռնպահ մնալ անմիջական կապ հաստատելուց՝ հեռախոսազանգի կամ այցի միջոցով:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00-18.00

SHARE: