Հաշվապահ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Հրապարակվել է: 07.10.2019

Վերջնաժամկետ: 06.11.2019

Նկարագրություն

"Ալֆա-Ֆարմ" Ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին:

Պարտականություններ

  • Աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկում և վճարաթերթիկների ստեղծում, 
  • Եկամտային հարկի հաշվետվության կազմում, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում, 
  • Դրամարկղային գործառնությունների վերահսկում, դրամարկղային փաստաթղթերի կազմում և ներկայացում հաստատման 
  • Առհաշիվ գործարքներին առնչվող փաստաթղթերի կազմում և վերահսկում, համապատասխան ծրագրային ձևակերպումների կատարում, 
  • Հաշվարկած վճարաթերթիկները և այլ վճարային փաստաթղթերի ներկայացում հաստատման համար, 

Այլ աշխատանքային պարտականություններ 

  • Ներմուծման փաթեթների պարունակության ստուգում ծրագրային գործառնությունների հետ, 
  • Գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագորում ծրագրային բազաներում, 
  • Գործընկերների կողմից դուրս գրվող հաշիվ-ապրանքագրերի ձևակերպում ծրագրային բազաներում և համապատասխանության ստուգում, 
  • Կատարած աշխատանքների վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմում և մասնակցություն աշխատավարձի տարեկան բյուջեի կազմմանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում,
  • Հաշվապահական ստանդարտների իմացություն,
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսգրքերի, ինչպես նաև աշխատաքային պարտականությունների վերաբերող այլ օրենսդրական ակտերի իմացություն,
  • Վերլուծական մտածողություն, հաղորդակցման հմտություններ,
  • Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն,
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,Խնդիրների լուծման և ինքնակատարելագործման ունակություններ,
  • ՀԾ Ձեռնարկություն, ՀԾ-Աշխատավարձ(կադրեր)4.0 հաշվապահական ծրագրերի իմացություն,Microsoft Office, file-online.taxservice.am և հարակից ծրագրերի իմացություն:

Հավելյալ տեղեկություններ

Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00 Երկուշաբթի- Ուրբաթ

Առավելություններ

Ալֆա-Ֆարմ ընկերությունը, ունենալով Հայաստանի ամենալայն դեղատնային ցանցը, հանդիսանում է դեղագործական շուկայի բացարձակ առաջատար: Մեր հաջողության հիմքում որպես արժեքներ ունենալով վստահությունը և բարձր մակարդակի սպասարկումը՝ մենք փնտրում ենք խիզախ, նվիրված և նախաձեռնող մարդկանց, ովքեր կարող են փոխանցել այս արժեքները մեր հաճախորդներին և գործընկերներին: Մշտապես հոգալով մեր աշխատակիցների զարգացման և առաջխաղացման մասին, մենք տրամադրում ենք՝

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված
  • մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
  • աշխատանքի գնահատման օբյեկտիվ և ճկուն համակարգ,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

 

 

Ինչպե՞ս դիմել

էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է
SHARE:
Ձեզ կհետաքրքրեն