Երևան
14 մայիսի
595

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների

Ծառայության տեսակը՝ Իրավաբանական  (փաստաբանական)՝ մասնագիտացած վարչական, քրեական և քաղաքացիականիրավունքների ոլորտներում

Սկիզբը՝ հունիս, 2018թ․

Վայրը՝ Երևան

Ծառայությունների հիմնական ծավալը՝

* Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր  (դիմումներ, բողոքներ, հայցեր, հաղորդումներ, հայտարարություններ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն), այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։

* Մասնակցել համապատասխան դատական գործերով ընթացող դատական նիստերին՝  ներկայացնելով վստահորդների շահերը։

* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և իրավունքի, ազգային և միջազգային դատական պրակտիկայի ուսումնասիրություն։

* Գործերի համակարգված վարում, մատուցված ծառայությունների և դատականգործերի վերաբերյալ պարբերական զեկույցների կազմում:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

- Բարձրագույն իրավաբանական կրթություն,

- Իրավաբանի աշխատանքային փորձ,

- Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,

- Հայերենի գերազանց իմացություն,

- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

- Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,

- Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ, - Պատասխանատվության բարձր զգացում,

- Հաղորդակցման գերազանց հմտություններ,

- Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,

- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,

- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,

- Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղիհամար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ  և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն ՝ մեր  էլ.հասցեին` վերնագրի տողում նշելով ծառայության տեսակի անվանումը (օրինակ՝ Իրավաբանական / փաստաբանական)

 


Դիմելու վերջնաժամկետն է  2018 թ. մայիսի 28-ը:

 

Ինչպե՞ս դիմել


ԿԱՄ

apply217150@job.am

Հնարավոր է Ձեզ հետաքրքրեն նաև
loading...

Տեղեկացրու՛ ընկերներիդ այս աշխատանքի մասին