Այս հայտարարությունը ժամկետանց է

Այսօր
1429
Աշտարակ

 

Պարտականությունները.

·         Պատասխանատու է ընդհանուր հաշվապահական հաշվառման, ֆինանսական գործառույթների եւ ընթացակարգերի վերահսկողության համար.

·         Իրականացնել Կազմակերպության  արդյունավետ հաշվապահական  հաշվառում

·         Իրականացնել Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը

·         Պատասխանատու է հաշվապահական տեղեկատվության վերլուծության միջոցով  ոչ ընթացիկ հիմնական միջոցների հսշվառման և գրանցման համար, ինչպես նաև կապիտալի, պարտավորությունների ճշգրիտ գրանցման համար

·         Համակարգել կանխիկ գործարքների և բանկային գործառնությունների իրականացումը

·         Մշակել և պահել ֆինանսական տվյալների բազաները

·         Ապահովել եկամուտների եւ ծախսերի ճշգրիտ և համապատասխան գրանցումները՝ իրականացնելով  վերլուծություն

·         Ապահովել կազմակերպության ստանդարտ պրակտիկաների հետ  համապատասխանությունը

·         Սերտորեն աշխատել արտաքին աուդիտորների հետ ամենամյա աուդիտորական գործընթացների ժամանակ՝ տրամադրելով պահանջվող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ բացատրություններ և անհրաժեշտ տեղեկատվություն

·         Ապահովել ներքին վերահսկողության ընթացակարգերի և հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխանությունը

·         Ապահովել ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի, գույքահարկի, հողի հարկի, և այլնի վերաբերյալ ճշգրիտ և ժամանակին վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը,

·         Պատրաստել տարեկան ֆինանսական հաշվետվություններ

Պահանջվող որակավորումներ.

·         Բարձրագույն կրթություն հարակից ոլորտում: ֆինանսներ, Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ,

·         Համակարգչային գիտելիքներ, այդ թվում Excel-ի և Հայկական Ծրագրեր-ի իմացություն,

·         Հայաստանի Հանրապետության հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն

·         Առնվազն 5 և ավելի տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը՝ որպես գլխավոր հաշվապահ:

·          Բնավորության Ճկունություն և հարմարվողականություն