Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մասնաճյուղի տնօրեն (Երևան/Էջմիածին/Գյումրի)

Մարի հանրախանութ

Ոլորտ: Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: 200,000-400,000

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 06.07.2022

Աշխատանքային փորձ: Սկսնակ,Միջին

Նկարագրություն

Մարի ցանցը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է աշխատասեր, պոզիտիվ , գրագետ մասնաճյուղի տնօրեն՝ նոր բացվող մասնաճյուղի համար։

Պարտականություններ

  • Սրահի դասավորվածության և խանութի ընդհանուր տեսքի ապահովում
  • Խորհրդատու վաճառողուհիների , օպերատորների , գանձապահների և այլ աշխատակիցների աշխատանքի վերահսկում
  • Անհրաժեշտության դեպքում նոր աշխատակիցների ընդգրկում և զարգացում
  • Հաճախորդների սպասարկման ստանդարտների պահպանում
  • Աշխատակիցների գրաֆիկների կազմում
  • Վաճառքի անհատական նպատակների սահմանում և իրականացում
  • Արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունների իրականացում
  • Դրական միջավայրի ստեղծում թե՛ հաճախորդների , թե՛ աշխատակիցների համար:
  • Ընթացիկ այլ աշխատանքներ

Պահանջներ

  • Պարտադիր պայման` աշխատանքային փորձ առևտրի ոլորտում առնվազն մեկ տարի
  • Բարձրագույն կրթություն
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ Microsoft Excel, Microsoft Word, Microsoft Office ծրագրերի բավարար իմացություն
  • Թիմ ղեկավարելու ունակություն
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն, սթրեսի կառավարման ունակություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Գրագետ և հստակ խոսք, հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ
  • Գործարար կապերի ստեղծման հմտություններ
  • Վաճառքներ կազմակերպելու կարողություն
  • Կազմակերպչական բարձր ունակություն
  • Հետևողականություն աշխատանքում
  • Ժամանակի կառավարման հմտություններ

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի - շաբաթ 10:00-21:00 / փորձաշրջանի ընթացքում տևողությունը 2 ամիս/

Երկուշաբթի - շաբաթ 10:00-18:00 / փորձաշրջանից հետո/

Աշխատավարձը 200.000 դրամ փորձաշրջանի ընթացքում, այնուհետև 300.000 դրամից - 400.000 դրամ։

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ․ հասցեը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: