Հաշվապահական և Ոսումնական կենտրոն / հաշվապահական դասընթացներ/

Անցկացման վայրը: Երևան
Արժեքը: Պայմանագրային

Հարավիրում ենք բարձրակարգ հաշվապահների պատրաստման դասընթացների: Դասընթացներն իրականացվում են ուսուցման ժամակակակից մեթոդներով:

Ուսումնական գործընթացը և դրա ծրագիրը այնպես են կազմակերպվում, որ շրջանավարտները ձեռք են բերում անհրաժեշտ ծավալով խորացված տեսական գիտելիքներ, ինչպես նաև՝ ինքնուրույն որպես հաշվապահ աշխատելու, հաշվապահական և հարկային հաշվառումը ինքնուրույն վարելու պրակտիկ հմտություններ, որը մեծ կարևորություն ունի:

Պրոֆեսիոնալ հաշվապահների նախապատրաստման դասընթացի մասնակիցները յուրացնում են հաշվապահական և հարկային հաշվառման վարման մեթոդներ և հմտություններ համակարգչային ավտոմատացված հաշվապահական ծրագրերի  / ՀԾ, և 1C Ձեր ընտրությամբ/ օգտագործմամբ:

Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ 10:00-21:30 ժամերին, որը թույլ է տալիս դասընթացներին մասկացել նաև աշխատող մարդկանց:

Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները՝

1 Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման հիմնական հավասարումները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը , ֆինանսական հաշետվության կազմը և կառուցվածքը

2 ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները՝ հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում

3 ՀՀ Աշխատանքային Օրենսգիրքը

4 Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը

5 Ընթացիկ ակտիվների հաշվառումը

6 Սեփական կապիտալի հաշվառումը

7 Պարտավորությունների հաշվառումը

Դասընթացները դասավանդում են միայն բարձրակարգ մասնագետները: Ավարտելով այս դասընթացը՝ Դուք ինքնուրույն կարող եք վարել Ձեր կազմակերպության հաշվապահությունը:

gohar92g@mail.ru