ՀՀ իրավաբանների և այլ մասնագետների համար

LLC Educational Management Park

ՀՀ իրավաբանների և այլ մասնագետների համար

LLC Educational Management Park

Անցկացման վայրը: Չիկագո, Թբիլիսի

Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո)

 ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար ՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ.

  1. Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագիր /Թբիլիս, Վևաստան/ և
  2. Մեկ կիսամյակ տևողությամբ Իրավաբանական գիտությունների ծրագիր /Չիկագո, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ/:
     

Ամերիկյան Իրավունքի Դպրոցը, այսուհետ՝ ԱԻԴ ծրագիր, մեկնարկելու է 2019թ-ի սեպտեմբերին Թբիլիսիում և ավարտվելու է 2020 թ-ի մայիսին: ԱԻԴ ծրագիրը ներառում է տասը պարտադիր դասընթացներ անգելերով, որոնք մատուցվում են ԱՄՆ-ից ժամանած Չիկագո-Քենթի պրոֆեսորների կողմից։ Ուսումնական մեթոդը իրենից ենթադրում է մեկանգամյա դասընթաց, որն անցկացվում է բացառապես հանգստյան օրերին 10:00–ից մինչև 17:00-ն: Ընդհանուր առմամբ, 5 հանգստյան օր դասընթացները պետք է անցկացվեն իրական ժամանակի ռեժիմով: Բացի այդ, ԱԻԴ ուսանողներին տրվելու են նյութեր դասընթացներից առաջ և հետո ընթերցանության համար: ԱԻԴ ծրագրի  համակցված կառուցվածքը միավորում է 5 դասընթացներ Թբիլիսիում, Վրաստանում՝ ինտենսիվ իրական ժամանակի ռեժիմով և 5 դասընթացներ առցանց ռեժիմով:

Ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները շարունակում են Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար իրենց կրթությունը Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում /Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ/: Մագիստրոսի դասընթացները Չիկագո-Քենթում ավարտվում են մեկ կիսամյակում /հինգ ամիս/ մեկ ուսումնական տարվա փոխարեն` «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

 Ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կստանան․

 

  • Ամերիկյան իրավունքի դպրոցի ավարտական վկայագիր ԱԻԴ ծրագիրը ավարտելուց հետո: Վկայագիրը կտրվի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի և Ամերիկյան Իրավունքի Դպրոցի կողմից համատեղ՝ ստորագրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի դեկան, Ամերիկյան իրավունքի դպրոցի ղեկավար և Չիկագո - Քենթի իրավաբանական քոլեջի դասախոսի կողմից:
  • Մագիստրոսի դիպլոմ Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը ավարտելուց հետո:

Ծրագրերի առավելությունները․

  • Առանց աշխատանքից կտրվելու Թբիլիսիում անցկացվող ԱԻԴ ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցության հնարավորություն` ինտերակտիվ՝ իրական ժամանակի ռեժիմով և/կամ առցանց դասընթացներին մասնակցության միջոցով,
  • Դասընթացների համակցված կառուցվածքը հնարավորություն է տալիս ավարտել Թբիլիսիում անցկացվող ԱԻԴ դասընթացը՝  մասնակցելով 5 ինտենսիվ իրական ժամանակի ռեժիմով դասընթացներին և 5 առցանց դասընթացներին ավանդական լսարաններում թվային տեխնիկայի միջոցով:
  • ԱԻԴ ծրագրի շրջանավարտների համար TOEFL-ից ազատման երաշխավորում. ԱԻԴ և Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագրերի հայտեր ներկայացնելու միջոցով առանց TOEFL–ի կամ IELTS-ի գնահատականի:
  • ԱԻԴ  ծրագրի  ավարտից  հետո  անմիջապես և արտոնյալ  պայմաններով  ընդունելույթուն  Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրին:
  • Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի ձեռքբերման հնարավորոթյուն մեկ կիսամյակում` մեկ ուսումնական տարվա փոխարեն:
  • Երաշխավորված 75% և 100% կրթաթոշակի տրամադրում.
  • Չիկագո-Քենթ իրավունքի քոլեջում առաջին կիսամյակը ավարտելուց հետո 75% կրթաթոշակի տրամադրմամբ կրթությունը լրացուցիչ երկրորդ կիսամյակ շարունակելու և մագիստրոսի աստիճան ձեռք բերելու հնարավորոթյուն այնպիսի պահանջված մասնագիտացումներով, ինչպիսիք են՝ Դատավարական փաստաբանություն, Միջազգային մտավոր սեփականության իրավունք և Ֆինանսական իրավունք:   
  • Չիկագո-Քենթում մագիստրոսական ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կարող են շարունակել դոկտորական կրթություն (Ph.D./SJD) Չիկագո-Քենթում 75% կրթաթոշակի տրամադրմամբ:
  • ԱԻԴ ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու կամ ավել փուլերով վճարելու հնարավորություն:
    Ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագ- Քենթում դասընթացները շարունակելու իրավունքի պահպանում:
  • ԱՄՆ-ում ուսումնական հաստատության ներսում և դրանից դուրս աշխատելու հնարավորություն:
  • Վերապատրաստման հնարավորություն ԱՄՆ-ում:
  • Աշխարհի լավագույն տեղակայումը, Չիկագո-Քենթը տեղակայաված է Չիկագոյի սրտում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական և ֆինանսական շուկաներից մեկը։
  • Ուժեղ մասնագիտական ցանցի  զարգացում և ԱՄՆ տարբեր մասնագիտական  համայնքների հետ կապերի հաստատում: 

Կրթաթոշակը և ուսման վարձը․

  • Հաշվի առնելով Հայաստանում ֆինանսական պայմանները և Թբիլիսիում ԱԻԴ ծրագրի մասնկացության նպատակով ճանապարհածախսերը, ԱԻԴ ծրագրի վարձավճարը նվազեցվել է և այն կազմում է 5900 ԱՄՆ դոլար: Ընդ որում, վարձավճարը կարող է վճարվել երեք մասով: Բայց այն ուսանողները, ովքեր կնախընտրեն վճարել նախապես կանխավճարի տեսքով, վարձավճարը կկազմի 5500 ԱՄՆ դոլար:
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրի վարձավճարը, 75% կրթաթոշակի տրամադրումից հետո, կազմելու է 10.000 ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն: Ընդ որում, վճարումը պետք է կատարվի Չիկագո-Քենթում ուսանողի կողմից Չիկագո ժամանելուց հետո։
  • Ամբողջական (100%) ուսման կրթաթոշակի տրամադրում Չիկագո-Քենթ քոլեջում /Չիկագոյո, ԱՄՆ /, ուսումնառության համար՝ կրթաթոշակը սահմանվել է Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավական ակտերով: Նշված կրթաթոշակը ստանալու համար ուսանողները պետք է ԱԻԴ ծրագրով /Վրաստան/ քննությունների արդյունքում ունենան առնվազն 3.8. ՄՈԳ: Չիկագո-Քենթ քոլեջի դեկանի և Ամերիկյան Իրավունքի Դպրոցի ղեկավարի կողմից քննության կառնվեն վերը նշված պայմանին համապատասխանող ուսանողների դիմումները և կընտրվի առավել բարձր որակավորում ունեցող ուսանողը:
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում լրացուցիչ երկրորդ կիսամյակի համար վարձավճարը կկազմի 7250 ԱՄՆ դոլար` 22000 ԱՄՆ դոլարի փոխարեն:

Ովքեր պետք է դիմեն այս ծրագրին․

  • Նրանք, ովքեր հետաքրքրված են Չիկագո-Քենթի մագիստրատուրայի կրթությամբ պետք է ունենան առաջին կարգի իրավաբանական կրթություն (բակալավրի կոչում/LL.B) կամ պետք է լինեն վերջին կուրսի ուսանող։
  • Նրանք, ովքեր հետաքրքրված են բիզնես իրավունքի ոլորտում և ստանալ միայն ԱԻԴ սերտիֆիկատ, ապա ցանկացած բարձրագույն կրթություն ունեցող դիմող (ով ունի բակալավրի կրթություն կամ վերջին կուրսի ուսանող է)  կարող է փաստաթղթերը ներկայացնել ԱԻԴ ծրագիր։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 15-ը (կանոնավոր դիմումների վերջնաժամկետ): Բոլոր դիմորդները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը.

Դիմողն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը․

  • Ինքնակենսագրություն՝ անգլերեն լեզվով,
  • Երաշխավորական նամակ (reference letter) ՝ գրված կամ թարգմանված անգլերեն՝ կոնտակտային ինֆորմացիայի նշումով,
  • Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը, իսկ Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում ուսանողները՝ ԲՈՒՀ-ից տեղեկանք,
  • Անձնագրի և/կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն (նույնականացման քարտ):
     

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեներով` 

admission@chicagokentlaw.ge

r.warner@chicagokentlaw.ge

m.meskhi@chicagokentlaw.ge

k.jeladze@chicagokentlaw.ge 

ԲՈՒՀ

Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը համարվում է Իլլինյոս նահանգի երկրորդ ամենահին իրավունքի դպրոցը, որն 1936 թ-ին հավատարմագիր է ստացել Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի կողմից, իսկ 1951 թ-ից անդամագրվել է Ամերիկյան իրավունքի դպրոցների Ասոցիացիային: 2018-2019 թ-ին Միացյալ Նահանգների News & World Reports ամսագիրը Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջին  շնորհել է հետևյալ մրցանակը` դատավարական փաստաբանություն՝ 4-րդ տեղ, Մտավոր սեփականության իրավուքն՝ 9-րդ տեղ, Իրավաբանական գրավոր խոսք՝ 17-րդ տեղ: Համաձայն Միացյալ Նահանգների News & World Reports ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% և 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

Օգտակար հղումներ՝

 Ամերիկյան իրավունքի դպրոց՝ www.salchicagokent.com

Չիկագո-Քենթ Իրավունքի Քոլեջի՝ www.kentlaw.iit.edu

ԱԻԴ Ծրագիրը Չիկագո-Քենթում՝ http://www.kentlaw.iit.edu/academics/llm-programs/special-llm-and-overseas-training/school-of-american-law-caucasus

Ֆեյսբուքյան էջեր՝ https://www.facebook.com/SALtbilisi/ and https://www.facebook.com/SALyerevan/

Տեսանյութ «Չիկագո–Քենթի ներսում. ինչն է լավը դարձնում իրավունքի դպրոցը» խորագրով՝ http://youtu.be/pKu1V5UTjUQ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք (հեռախոսազանգ կամ Viber- ի միջոցով)

 

  • Արամ Չադրյանին, ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում  

Հեռ՝ +374 98791616, +37477 076262

Էլ. փոստ՝ achadryan@yahoo.com,

  • Հարություն Չադրյանին, ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում  

Հեռ ՝ +374 98 086262

  • Քեթեվան Ջելաձեին– ԱԻԴ Կովկասի, Թուրքիայի, Միջերկրածովյան, Բալկանների, Կենտրոնական Ասիայի համահիմնադիր և տարածաշրջանային տնօրեն

Էլ փոստ՝ k.jeladze@chicagokentlaw.ge, kjeladze@kentlaw.iit.edu

LinkedIn: Ketevan Jeladze

Հեռ՝ +995 577 97 40 01 (նաև Viber, WatsApp, լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն)

  • Մաիա Մեսկհին -ԱԻԴ Կովկասի, Թուրքիայի, Միջերկրածովյան, Բալկանների, Կենտրոնական Ասիայի համահիմնադիր և գործադիր տնօրեն,

Էլ փոստ: m.meskhi@chicagokentlaw.ge,  mmeskhi@kentlaw.iit.edu

LinkedIn: Maia Meskhi

Հեռ՝ +995 577 77 40 30 (նաև Viber, WatsApp լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն)

Ձեզ կհետաքրքրեն