PHP: Full Knowledge

Business Development Group

PHP: Full Knowledge

Business Development Group

Անցկացման վայրը: Երևան

Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց գործունեությունը ծրագրավորման ոլորտում կամ իրենց գիտելիքներին ավելացնել ևս մեկ պահանջված ծրագրավորման լեզու։

Հունիսի 4-ից սկսում ենք PHP-ի դասընթաց։ PHP-ն ընդհանուր նշանակության սկրիպտային ծրագրավորման լեզու է, որն ինտենսիվորեն օգտագործվում է վեբ ծրագրավորման մեջ։
Այն հանդիսանում է առաջատար ծրագրավորման լեզուներից մեկը, որոնք կիրառվում են դինամիկ վեբ-կայքերի ստեղծման համար։

PHP լեզվի կիրառական կարևոր բնութագրիչներից է պարզությունը, արդյունավետությունը, աշխատում է մի շարք տվյալների բազաների համակարգերի հետ։

Ո՞ւմ է վերաբերում թրեյնինգը՝

1․ Ով սկսնակ է և ցանկանում է աշխատել որպես ծրագրավորող,
2. Ով արդեն իսկ տիրապետում է ծրագրավորման այլ լեզուների և ցանկանում է սովորել ևս մեկ պահանջված լեզու,
3․ Ով հանդիսանում է տեխնիկական բուհի ուսանող։

Դասընթացի ծրագիրն այստեղ։  

Թրեյնինգի հիմնական առավելությունները՝

✔ Դասընթացի ֆորմատը PBL է (Project-based learning),
✔ 80%-ից բարձր ցուցանիշներով ուսանողներին տրվում է պրակտիկա անցնելու հանարավորություն,
✔ Դասերը հագեցած են գործնական առաջադրանքներով՝ որպես նյութի ամրացման միջոց, ուստի թրեյների հետ կապը և նյութի յուրացումը շարունակվում է նաև թրեյնինգային ժամից դուրս:

Թրեյնինգի հավելյալ առավելությունները՝

✔ Դասընթացի վրջում Դուք կստանաք 20% զեղչի քարտ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգներին մասնակցելու համար,
✔ Դասընթացի վերջում կստանաք նաև 10% զեղչի քարտ, որը կարող եք նվիրել մտերիմներին մեր դասընթացներից ցանկացածին մասնակցելու համար։

Տեխնիկական մաս՝

Դասընթացը բաղկացած է 26 դասից (65 ժամ)՝ յուրաքանչյուրը 2.5 ժամ տևողությամբ:

Անցկացվելու է երեքշաբթի, հինգշաբթի օրերին՝ ժամը 19։00 - 21։30։

Դասընթացն անցկացվելու է 3 փուլով, արժեքն է 49000 դրամ յուրաքանչյուր փուլի համար:

Անցկացման վայրը՝ «Բարեկամություն» բիզնես կենտրոն, Հր. Քոչար 4, 4-րդ հարկ, 4-րդ լսարան։

Ավարտին անց է կացվում քննություն, 80%-ից բարձր ցուցանիշներով ուսանողներին տրվում է գերազանցության սերտիֆիկատ։

Դասընթացը վարում է Գոռ Պոտրոսյանը:

Մասնակցության համար գրանցվել այստեղ։

Այլ մանրամասների համար զանգահարել` 098 / 099 451596:

Ձեզ կհետաքրքրեն