Ֆինանսական մոդելավորում

Business Development Group

Ֆինանսական մոդելավորում

Business Development Group

Անցկացման վայրը: Երևան

Ո՞ւմ է վերաբերում թրեյնինգը

  1. Ֆինանսական վերլուծաբաններին,
  2. Բանկային ոլորտի աշխատակիցներին (կապված ռիսկերի գնահատման, կանխատեսման, ֆինանսական վերլուծության հետ)
  3. Ֆինանսական տնօրեններին, գլխավոր հաշվապահներին,
  4. Բիզնես վերլուծաբաններին,
  5. Գործարարներին,
  6. Այն մարդկանց, ովքեր ուզում են աշխատել որպես ֆինանսական վերլուծաբան,
  7. Բոլոր նրանց համար, ովքեր ունեն մաթեմատիկական ունակություններ և ուզում են արդյունավետ օգտագործել դա։

Դասընթացի ծրագիրն է՝

  1. Ծանոթացումն էքսելին, հնարավորություններն ու առավելությունները,
  2. Էքսելի վերլուծական գործիքներն ու ֆունկցիաները,
  3. Կանխատեսման ճշգրիտ մեթոդներ, ռեգրեսիոն հավասարումներ և ժամանակային շարքեր,
  4. Ամփոփ աղյուսակներ, դրանց օգտագործումը տվյալների բազայի ձևավորման և տվյալների արտաքին աղբյուրներից օգտվելու համար,
  5. Ընտրանքներ, դրանց անհրաժեշտ ծավալը հիմնավոր ենթադրություն կատարելու և հիպոթեզ ստուգելու համար,
  6. Սիմուլյացիաներ, կիրառությունը խաղային ոլորտում,
  7. Օպտիմալացում և վաճառքի վերլուծություն,
  8. Ռիսկերի գնահատում, կիրառելի էքսել ստատիստիկ ֆունկցիաները՝ ռիսկը գնահատելիս, արտարժութային ռիսկ, պորտֆելի ռիսկ
  9. Ֆինանսական վերլուծություն, էքսել ֆինանսական ֆունկցիաներն ըստ խմբերի, փողի ժամանակային արժեքը, ներդրումային ծրագրերի գնահատման ցուցանիշները և դրանց էքսել համարժեք ֆունկցիաները,
  10. VBA ավտոմատացում։

Դուք կստանաք նաև՝

  • 12 ամիս անվճար խորհրդատվության հնարավորություն
  • 20% զեղչ «Business Development Group»-ի մյուս թրեյնինգների համար

Տեխնիկական մաս

  1. Դասընթացը բաղկացած է 12 դասից՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ,
  2. Տեղի է ունենալու երեքշաբթի և հինգշաբթի՝ 19։00,
  3. Դասավանդում են Արմեն Պետրոսյանը և Հայկ Ղալեչյանը,
  4. Դասերը խմբային են, մասնակիցների թիվը՝ 15 հոգի,
  5. Դասընթացի անցկացման վայրը՝ Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտ,
  6. Արժեքը 79000 դրամ է, որը վճարում եք դասընթացի 2-րդ դասին,
  7. Հանձնում եք քննություն, ստանում եք սերտիֆիկատ, իսկ 80%-ից բարձր ցուցանիշներով ուսանողները՝ գերազանցության սերտիֆիկատ։

Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/auEUvF

Այլ մանրամասների համար զանգահարել 055/077 793140։

Ձեզ կհետաքրքրեն