Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու Վաճառող/ուհի

ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 12.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Յունիվերսալ Պրոջեքտ ընկերությունը, որը ներկայացնում է Եվրոբազա խանութ սրահը, աշխատանքի է հրավիրում կահույքի բաժնի խորհրդատու- վաճառողի, համապատասխան աշխատանքային փորձով (Կահույքի բաժին):

Պարտականություններ

  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ։
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։
  • Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և գնապիտակների առկայությանը:
  • Ղեկավարության պահանջով կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ:

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ճկունություն, հաճախորդներ ներգրավելու, բանակցելու կարողություն
  • Կահույքի վաճառքի բնագավառում փորձը կդիտարկվի առավելություն

Հավելյալ նշումներ

Ինքնակենսագրականները (CV, լուսանկարով) ուղարկել նշված էլ. փոստին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում