Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խաղահրապարակի աշխատակից

Երևան Պարկ

Ոլորտ` Ժամանցային
Վերջնաժամկետ` 03.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Երևան Պարկ»-ը փնտրում է փորձառու, ակտիվ և ժպտերես երիտասարդների, ովքեր կապահովեն երեխաների ուրախ ժամանցը։

Պարտականություններ

  • Ապահովել փոքրիկ հյուրերի անվտանգ և ուրախ ժամանցը՝ խաղահրապարակի ներսում։
  • Ապահովել Երևան Պարկի հյուրերի բարեհամբույր սպասարկում և տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ նրանց երեխաների ժամանցի վերաբերյալ:
  • Ըստ անհրաժեշտության բջջային հեռախոսով կապ հաստատել փոքրիկների ծնողների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Երեխաների հետ աշխատելու առնվազն վեց ամսվա աշխատանքային փորձ։
  • Ուշադրություն, կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
  • Ճկունություն, նախաձեռնողականություն և բարեհամբույր շփվելու ունակություն։
  • Գրագետ խոսքի կուլտուրա։
  • Կազմակերպված և թիմային աշխատանքի ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝ շաբաթական 5 օր՝ 40 ժամ տևողությամբ

Աշխատավարձը՝ բարձր, մրցակցային

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում