Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի և Սննդամթերքի անվտանգության բաժնի մենեջեր

Carrefour Armenia

Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ` 12.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քարֆուր ընկերությունը փնտրում է որակի և սննդամթերքի անվտանգության բաժնի մենեջերի, ով պատասխանատու կլինի սննդամթերքի որակի և անվտանգության նորմերի պահպանման համար՝ սննդի շղթայի բոլոր փուլերում:

Պարտականություններ

  • Հսկել ընդունվող սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերը /համապատասխանության հայտարարագիր, պետական գրանցման վկայական, մակնշում, պիտանելիության ժամկետ, հայերեն մակնշում, փաթեթավորում/
  • Հսկել ընդունվող սննդամթերքի տեղափոխող տրանսպորտային միջոցի ջերմային ռեժիմի, պահպանման պայմանների համապատասխանությունը
  • Հետևել աշխատակիցների հիգիենային /սանիտարական գրքույկներ, համազգեստ, պարբերական բուժ զննում/, ինչպես նաև սննդամթերքի հետ շփվող տարածքների պատշաճ մաքրմանը և ախտահանմանը
  • ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների հիման վրա մշակված ընթացակարգերի մշակում / վերահսկում այն խանութներում, որտեղ առկա է աղցանների, հացաբուլկեղենի, մսամթերքի, տորթերի և տաք ուտեստների սեփական արտադրություն
  • Բացառել ժամկետանց , ոչ լիարժեք փաթեթավորմամբ սննդամթերքի ընդունումը և վաճառքը
  • Պարբերաբար իրականացնել ստուգումներ կազմակերպության բոլոր մասնաճյուղերում, հիգիենայի ներքին աուդիտներ և կազմել համապատասխան արձանագրություններ
  • Ներգրավվել վնասատուների դեմ պայքարի, մաքրության ծառայություններ մատուցող, ինչպես նաև ախտահանիչ հեղուկներ մատակարարող ընկերությունների ընտրությանը
  • Մասնակցել տեսչական մարմինների մշտադիտարկումներին և տեղեկացված լինել սննդամթերքի անվտանգությանը առնչվող օրենքներին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (կենսաբան, տեխնոլոգ, սննդաբան)
  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • MS փաթեթի լավ իմացություն (excel, word, pp)
  • Անգլերենի լավ իմացություն (և՛ գրավոր և՛ բանավոր)
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, վերջնաժամկետներ պահպանելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայր՝ Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան գրասենյակ

5օրյա գրաֆիկ, 09.00-18.00 (13.00-14.00ընդմիջում)

Տրամադրվում է բժշկական ապահովագրության փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում