Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Որակի ապահովման մասնագետ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում որակի ապահովման մասնագետի՝ ընկերությունում առկա թափուր հաստիքը համալրելու համար։

Պարտականություններ

  • Մշակել և ներդնել Որակի ապահովման և պատշաճ բաշխման (մատակարարման) գործունեության (ՊԲԳ) համակարգերը,
  • Պատրաստել և մշակել Որակի ապահովման համակարգի փաստաթղթերը՝ SOP-երը (Standard Operational Presedure), կանոնակարգերը, ընթացակարգերը և անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ,
  • Իրականացնել Որակի ապահովման համակարգի փաստաթղթերի թողարկման, բաշխման, ծածկագրման և արխիվացման հաշվառում,
  • Վերահսկել ՊԲԳ պահանջների պահպանումն ու կազմակերպումը,
  • Մշակել ապրանքների հետկանչի ընթացակարգ,
  • Իրականացնել ներքին աուդիտների պլանավորում, համակարգում,
  • Ներքին և արտաքին աուդիտի հիման վրա մշակել CAPA (Corrective and Preventive Actions ) պլան,
  • Վերահսկել ներքին աուդիտի և ՊԲԳ դիտարկման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների և թերություների ուղղման և հետագայում բացառման համար իրականացվող պրոցեսները։

Պահանջներ

  • Դեղագիտական բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Վերջին 3 տարվա ընթացքում 2 տարվա աշխատանքային փորձ դեղերի մեծածախ վաճառք իրականացնող կազմակերպությունում,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական մտածողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում