
Վաճառքի օպերատոր (երեկոյան հերթափոխ)
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
25.02.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Նկարագրություն
Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր ընկերությունը փնտրում է Օպերատորի, ով պատասխանատու կլինի Տվյալների բազայի մշակման և պահպանման, Պատվերների ամրագրման և գեներացման, հաշվետվությունների կազմման համար:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների տվյալների մուտքագրում Տվյալների բազա, գոյություն ունեցող հաճախորդների տվյալների խմբագրում:
- Կազմել Շուկայի զարգացման պատասխանատուների (ՇԶՊ) ամենօրյա երթուղիները
- Ընդունել և գրանցել նոր պատվերները, վերջնական տվյալները փոխանցել համապատասխան բաժիններ:
- Աջակցել վաճառքի բաժնի աշխատակիցների պահանջագրերի կազմմանը:
- Կազմել հաշվետվություններ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է մաթեմատիկական ուղղվածության
- MS Excel ծրագրի գերազանց իմացություն, ՀԾ ծրագի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ 17:00-22:00:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: