Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ASEDL LLC

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 04.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ԱԷՍ հոլդինգն ԱԷՍ Թրեյդ-ի թիմին միանալու համար փնտրում է վաճառքի մասնագետի, ով կապ է հաստատելու հաճախորդների հետ, իրականացնելու է մեծածախ վաճառք:

Պարտականություններ

  • Ստեղծում է փոխհարաբերություններ ՀՀ-ի և Վրաստանի գնորդների հետ, գնային առաջարկներով է հանդես գալիս
  • Մշակում և ներդնում է արտադրանքի վաճառքի զարգացման ռազմավարություն
  • Տրամադրում է գնային առաջարկ պատվիրատուներին
  • Հեռախոսազանգի միջոցով գրանցում է հաճախորդի պատվերը
  • Իրականացնում է զեղչերի ծրագրային ձևակերպում
  • Նախքան վաճառք իրականացնելը ստուգում է հաճախորդի պարտքի սահմանաչափը;
  • Իրականացնում է հաճախորդների պահանջների վերլուծություն
  • Իրականացնում է դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերահսկում, հավաքագրում, փոխադարձ հաշիվների ճշտում
  • Վաճառում է Ընկերության արտադրանքը գործընկերներին
  • Իրականացնում է լամինապատման ծառայության /давальцев/ ծրագրային ձևակերպում՝ (անվանման ստեղծում,նորմատիվի ստեղծում)
  • Իրականացնում է վաճառքի նախնական և վերջնական պատվերների ծրագրային ձևակերպումները
  • Ըստ անհրաժեշտության այցելում է հաճախորդներին, ներկայացնում է ապրանքատեսականին, ներգրավում է հաճախորդներ
  • Մասնակցում է Ընկերության ապրանքատեսականու և ծառայություններին վերաբերվող մարքեթինգային ռազմավարության մշակմանը և իրականացմանը

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն
  • Վաճառքի և սպասարկման ոլորտի աշխատանքային փորձը
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • 1C, MS office ծրագրերի իմացություն
  • Լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ:

Հավելյալ նշումներ

ԱԷՍ Թրեյդը մետաղապլաստե պրոֆիլների, աքսեսուարների արտադրությամբ և վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից է, հանդիսանում է խոշոր հարկատու:

Ընկերությունը գտնվում է ՏԷՑ-ի շրջակայքում,աշխատանքային ռեժիմը 6օրյա է, աշխատակիցների համար տրանսպորտ տրամադրվում է:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում