Վաճառքի և սպասարկման մասնագետ ք․ Կապան
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Կապան քաղաքի սպասարկման կենտրոնում աշխատելու համար:
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
- Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն,
- Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից,
- Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ,
- Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան),
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- MS Office (Excell, Word) փաթեթի իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, ովքեր աշխատում են մարդկանց համար։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։