Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող Խորհրդատու

«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 10.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերության «Նոր Տուն » խանութ սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի վաճառքի խորհրդատուների:

Պարտականություններ

  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին
  • Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում
  • Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին

Պահանջներ

  • Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
  • Հայերեն և ռուսերեն գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում

Դուք կունենաք՝

  • Մրցակցային աշխատավարձ. բոնուսներ
  • Անվճար դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցելու հնարավորություն
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
  • Կորպորատիվ և ժամանցային միջոցառումների մասնակցություն
  • Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» Ընկերության աշխատակիցների համար

Կարող եք ուղարկել Ձեր կենսագրությունը նշված էլ․ հասցեով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում