Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 06.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Xiaomi ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը՝ Mi Armenia խանութ-սրահների ցանցը մեծացնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի վաճառող-խորհրդատուների։

Պարտականություններ

  • Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Իրականացնել վաճառքի պրոցեսը՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում,
  • Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը,
  • Ապահովել ապրանքատեսականու ճիշտ դասավորությունը և մաքրությունը խանութ-սրահում,
  • Վարել հաճախորդների տվյալների բազան, ներքին համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել,
  • Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին,
  • Հաղորդակցվել այլ բաժինների հետ՝ կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման և ընկերության ու հաճախորդների միջև լավ հարաբերությունների պահպանման հետ,
  • Իրականացնել բովանդակալից գործառույթներ:

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն,
  • Որակներ՝ բարեհամբույր, պարտաճանաչ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE,
  • Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
  • 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ՊԱՐՏԱԴԻՐ է (ցանկալի է տեխնիկայի ոլորտում):

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ 10:00-20։00 կամ 12։00-22։00:
  • Աշխատանքային օրերը՝ 5 օր:
  • Աշխատավարձը՝ բարձր:
  • Աշխատավայրը՝ «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոն և Հյուսիսային պողոտայի մասնաճյուղի համար։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում