Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառող-խորհրդատու

Վեգա ՈՒորլդ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 18.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի և սպասարկամն մասնագետների՝ իր թիմին միանալու համար։

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականից՝ բացելով իր առաջին մասնաճյուղը, արդեն 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների և խաղալիքների վաճառքը:

Պարտականություններ

  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
  • Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում,
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ, քանի որ միանալով Վեգա թիմին ամեն օր առնչվելու եք սպառողների հետ և օգնելու եք գտնել իրենց հարմար և ցանկալի ապրանքը։
  • Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն, որը կօգնի Ձեզ արագ և գրագետ կերպով յուրացնել և զարգացնել վաճառքի և սպասարկման տեխնիկաններն ու ստանդարտները։
  • Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է, քանի որ ՎԵԳԱ ընկերությունը հանդիսանում է ամենախոշոր առևտրի ցանցը Հայաստանում աշխատանքային պրակտիկայի ընթացքում առիթներ կունենաք շփվելու օտարազգի սպառողների հետ ևս, միևնույն ժամանակ մատուցելով որակյալ սպասրկում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա, ժամերը՝ հերթափոխային


- 10:00-19:00
- 11:00-20:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում