Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ուղիղ վաճառքների բաժնի ղեկավար

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 11.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

  • Հարաբերությունների վարում գործընկեր կազմակերպությունների հետ՝ նպաստելով մանրածախ պրոդուկտների փաթեթային վաճառքին
  • Աշխատավարձային նախագծերի, մանրածախ պրոդուկտների մրցունակության և գրավչության աշխատանքների իրականացում
  • Քարտային նախագծերի վաճառքների միտված աշխատանքների իրականացում և նպաստում համագործակցությունների ընդլայնմանը
  • Գործընկեր կազմակերպությունների հետ հարաբերությունների վարում՝ անհատական բանկային պրոդուկտների վաճառքի նախագծերի իրականացման գծով
  • Նոր պրոդուկտների/ ծառայությունների ստեղծման և առկա պրոդուկտների/ ծառայությունների բարելավման առաջարկների ներկայացում
  • Մրցակիցների և տեղի մանրածախ շուկայի ուսումնասիրում
  • Բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը նպաստող տարատեսակ արդյունավետ ակցիաների կազմակերպում
  • Ուղիղ վաճառքների նախաձեռնում առևտրի կենտրոններում, տարբեր ընկերություններում և այլ հասարակական վայրերում
  • Թիմային և անհատական նպատակների/ թիրախների սահմանում և համաձայնեցում անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների հետ
  • Արդյունավետ և պրոֆեսիոնալ գործնական միջավայրի ստեղծում՝ լավագույն արդյունքին միտված

Պահանջվող գիտելիքներ

  • Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներում
  • 4+ տարվա աշխատանքային փորձ. ֆինանսաբանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Առնվազն 2 տարվա ղեկավարման փորձ
  • Ֆինանսների ոլորտային գիտելիքների կայուն բազա
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • MS Office լավ իմացություն

Գործարար որակներ և հմտություններ.

  • Համագործակցելու, բանակցություններ վարելու ընդգծված հմտություններ
  • Վաճառքամետություն
  • Վերլուծական միտք
  • Մոտիվացնելու ու թիմն առաջնորդելու հմտություններ
  • Կոորդինացման և վերահսկման ունակություններ
  • Արդյունքամետություն
  • Նպատակասլացություն
  • Պատասխանատվության ընդգծված զգացում

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում