Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական բաժնի պատասխանատու (Մոսկվա)

X-Group

Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ` 17.08.2022
Քաղաք` Մոսկվա
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու տեխնիկական բաժնի պատասխանատու՝ քաղաք Մոսկվայում աշխատելու նպատակով ։

Պարտականություններ

  • Էներգասարքավորումների և էներգահամակարգի տեխնիկապես ճիշտ շահագործման և վերանորոգման կազմակերպում
  • Ընկերությանը էլեկտրաէներգիայով, գազով, ջրով և էներգետիկ այլ ռեսուրսներով անխափան մատակարարման ապահովման կազմակերպում
  • Սարքավորումների և էներգացանցերի վերանորոգման ժամանակացույցերի մշակում
  • Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի մոնտաժման աշխատանքներ, շահագործում, վթարային և պլանային սպասարկում
  • Աշխատակիցների և ինժեներատեխնիկական խմբի ուսումնական պրոցեսի կազմակերպում և որակավորման բարձրացում
  • Ղեկավարել ինժեներական բաժնի աշխատակիցների աշխատանքը,
  • Տիրապետել օդափոխության համակարգերին, ջրամատակարարման , էներգետիկական և տեխ․ սպասարկման աշխատանքներին
  • Ապահովել ընկերության տեխնիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը, սարքավորումների տեխնիկական շահագործումը, վերանորոգումը և արդիականացումը
  • Իրականացնել տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման, բնապահպանության, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը
  • Աշխատանքի պլանավորում:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Բարձր մասնագիտական որակավորում
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Էլեկտրակայանների և ենթակայանների հետ աշխատելու փորձ
  • Ղեկավարի հմտությունների, կազմակերպչական ձիրքի առկայություն
  • Համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում