Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեխնիկական բաժնի ղեկավար

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 07.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

“Մեհրաբյան և Որդիներ” Ընկերությունը փնտրում է արհետավարժ Տեխնիկական բաժնի ղեկավարի, ով կապահովի և կկազմակերպի Ընկերության հաստոցների/սարքավորումների նորոգումը, տեխնիկական սպասարկման աշխատանքները և դրանց շահագործման անվտանգ ընթացքը:

Պարտականություններ

  • Ընթացիկ, պլանային և կապիտալ վերանորոգման աշխատանքների պլանավորում և կազմակերպում:
  • Սարքավորումների վերազինում, արդիականացում:
  • Սարքավորումների կարգաբերման աշխատանքների կազմակերպում:
  • Նոր սարքավորումների մոնտաժման և շահագործման աշխատանքների ապահովում:
  • Կոմպրեսորային սարքավորումների շահագործման և սպասարկման աշխատանքների կազմակերպում:
  • Սարքավորումների Էլեկտրոնիկայի հետ առնչվող հարցերի կարգավորման կազմակերպում:
  • Տեղում պատրաստվող դետալների գծագրերի կազմում, գծագրերի մեկնաբանում:
  • Պահեստամասերի, քսուկային և այլ նյութերի հայտերի կազմում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ հարակից ոլորտում:
  • Աշխատանքային փորձ՝ 3-5 տարի, ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է:
  • Հայերեն և ռուսերեն լեզուների, տեխնիկական անգլերենի իմացություն:
  • Մեխանիկական գծագրեր կազմելու և մեկնաբանելու կարողություն:
  • Համակարգչային գիտելիքներ, Autocad կամ Solidworks ծրագրերով աշխատելու կարողություն:
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:

Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:

Առավելություններ

  • Գերազանց թիմ:
  • Մասնագիտական զարգացում:
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:
  • Ճաշարանի առկայություն:
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով):

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մեր էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում