Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեսահսկման և ներքին մոնիթորինգի մասնագետ

Զիգզագ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
09.07.2026

Նկարագրություն

<<Զիգզագ>> ընկերությունը փնտրում է պատասխանատու և ուշադիր Տեսահսկման և մոնիթորինգի մասնագետի, որը կկատարի տեսահսկման համակարգերի մշտադիտարկում և կնպաստի վաճառասրահներում անվտանգության ապահովմանը։

Պարտականություններ

  • Վաճառասրահներում տեղադրված տեսահսկման համակարգերի շարունակական մոնիթորինգ

  • Տեսախցիկների միջոցով կասկածելի կամ ոչ ստանդարտ իրավիճակների բացահայտում վաճառասրահներում

  • Վաճառասրահներում անվտանգության խախտումների կանխարգելում և վերահսկում

  • Արտակարգ կամ խախտումների դեպքում արագ արձագանքում և համապատասխան ծառայությունների իրազեկում

  • Դեպքերի գրանցում և հաշվետվությունների կազմում

  • Տեսագրությունների որոնում, պահպանում և անհրաժեշտության դեպքում փոխանցում

  • Ներքին անվտանգության կանոնների և ընթացակարգերի պահպանում

  • Անհրաժեշտության դեպքում այցելություններ կազմակերպության վաճառասրահներ՝ անվտանգության ապահովման և իրավիճակի տեղում գնահատման նպատակով

Պահանջներ

  • Տեսահսկման, մոնիթորինգի կամ անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

  • Ուշադրություն մանրուքներին, վերլուծական մտածողություն

  • Սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր զգացում

  • Համակարգչային հիմնական գիտելիքներ

  • Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն


Հավելյալ նշումներ

Հասցե՝ Հյուսիսային պողոտա 1
Աշխատանքային ժամեր՝ 10։00-16։00, 16։00-22։00

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։

Ընկերության մասին
address
Հասցե
1 Hyusisayin Ave, office 18
address
Աշխատակիցների քանակ
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում