Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տեղեկատվական կենտրոնի աշխատակից

Eldorado Armenia

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 21.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եթե դու ակտիվ ես և սիրում ես շփվել մարդկանց հետ ուրեմն այս հնարավորությունը հենց Քեզ համար է

Մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր հաճախորդների սպասարկումը կիրականացնեն հեռախոսային կապի կամ նամակագրության միջոցով


Ընկերությունը գտնվում է Ավանում՝ Աճառյան 33/4 հասցեում

Պարտականություններ

  • Հաճախորդներին հեռախոսազանգերի և նամակագրության միջոցով տրամադրել խորհրդատվություն ընկերության ապրանքների վերաբերյալ
  • Բացահայտել հաճախորդների խնդիրները և ներկայացնել համապատասխան առաջարկները
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել գրանցումներ և իկատարել համապատասխան ուղղորդումները
  • Կազմակերպել և իրականացնել վաճառքի ամբողջական գործընթացը, պահպանելով հաճախորդների հետ հետադարձ կապը
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
  • Լեզուների իմացություն՝ հայերեն և ռուսերեն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
  • Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • 1С ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր ՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ.
  • Աշխատանքային ժամերը ըստ հերթափոխի ՝ 10:00ից 18:00 կամ 12:00-ից 20:00
  • Հարգելի դիմորդներ տեղեկացնում ենք նաև, որ աշխատանքը կարող է լինել նաև կես դրույքով

Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել Ընկերության էլ հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում